Ամրակայում և վերականգնում Երերույքի տաճարում

    ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ՀՀ-ում երկար տարիներ իրականացրել և իրականացնում է տարբեր տեսակի ծրագրեր, այդ թվում նաև հուշարձանների վերականգնման նախագծեր, հուշարձանների պահպանության տարատեսակ միջոցառումներ։ Դրանցից են Մեղրիում, Սանահինում, Դաշտադեմի ամրոցում իրականացված աշխատանքները։

Նկատի ունենալով հիմնադրամի կողմից տրվող դրամաշնորհի հնարավորությունը` Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համապատասխան մրցութային հայտով դիմեց հիմնադրամին` նպատակ ունենալով իրականացնել Երերույքի տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման առաջին փուլի համար անհրաժեշտ աշխատանքները։

  Տեսանյութում ներկայացված են 2024 թ. իրականացված աշխատանքները։

https://www.youtube.com/watch?v=Wnfca2zuIPM&ab_channel=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%D5%AA%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D4%B3%D5%80%D4%BF