Ամրակիցի եկեղեցու վերածնունդը

Ավարտվել են Ամրակիցի (ՀՀ Լոռու մարզ) Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա։
Վերականգնման նախագծի պատվիրատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էր։
Ծրագրի ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը ներկայացնում է վերականգնման ընթացքում իրականացված աշխատանքների մասնագիտական հիմնավորումները։
Մանրամասները՝ տեսանյութում.

https://youtu.be/sWXl-3—3nU

Ի դեպ՝ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից) Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար, ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը 2024 թ. արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝ «Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։