Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ գործակցությամբ ս․թ․ հուլիսի 7-ին կազմակերպում է ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն է ամփոփել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերհանել նշյալ հուշարձանախմբին առնչվող հարցերը, առաջարկել լուծումներ և այլն։ Տարբեր մասնագետներ, որոնք ուսումնասիրել են հուշարձանն ու նրան առնչվող խնդիրները, կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքներն ու դիտարկումները։
Աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև ամիսների ընթացքում հավաքված տվյալները ավելի ուշ արտացոլվելու են հուշարձանախմբի կառավարման պլանում, ինչպես նաև նպաստելու են առաջիկայում այն «Ուժեղացված պաշտպանության» ցանկում ներառելու գործընթացին։
Աշխատաժողովը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2023 դահլիճում։ Այն կմեկնարկի առավոտյան ժամը 10։00-ից։ Մուտքն ազատ է։


