Ավարտական փուլում է Լոռե բերդ քաղաքատեղիի եկեղեցու վերականգնումը

Լոռե բերդ քաղաքատեղին միջնադարյան Հայաստանի ամրաշինական լավագույն կառույցներից է՝ հայտնի և անհայտ մշակութային իր հարուստ շերտերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ ներկայում վերականգնվում են հուշարձանային այս համակառույցի գրեթե բոլոր հայտնի ենթահուշարձանները։
Տեսանյութում ներկայացվում է վերականգնման ավարտական փուլին մոտեցող քաղաքատեղիի եկեղեցին, որը տարբեր ժամանակներում գործածվել է նաև այլ նպատակներով՝ կրելով ներքին և արտաքին զանազան միջամտություններ։ Հիշեցնենք, որ վերականգնման նպատակով կատարված հնագիտական պեղումները, հետազոտական անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև համակառույցի բոլոր ենթահուշարձանների վերականգնման նախագծերը դարձյալ նախարարության ֆինանսավորմամբ իրականացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

https://youtu.be/7rf3BND46a0