Ավարտվում է Լոռի բերդ ամրոց-քաղաքատեղիի միջնադարյան բաղնիքների վերականգնումը

Ավարտին են մոտենում Լոռի բերդ ամրոց-քաղաքատեղիի տարածքում գտնվող միջնադարյան մեծ և փոքր բաղնիքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմած նախագծով։ Վերականգնման նախագծի շրջանակներում Կենտրոնի արշավախումբն այստեղ շարունակական պեղումներ է իրականացրել 2023-2025 թթ., որոնց արդյունքում բացվել են հիմնական կառույցը, ջրավազանը, ջրահեռացման համակարգը և հիպոկաուստ համակարգի (հատակի տակից տաքացման համակարգ) սյուները։

Վերականգնման և ամրակայման աշխատանքներն առավել մանրամասն ներկայացված են տեսանյութում։

https://youtu.be/oTDeOoUiTKk