Գիտագործնական դասընթաց՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանությանը

Ս.թ. հոկտեմբերի 28-29-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Մշակութային ժառանգության (անշարժ և շարժական) կառավարում և պահպանություն» խորագրով երկօրյա դասընթացը, որի նպատակն էր զարգացնել ժառանգության ոլորտի հայ մասնագետների գործնական հմտությունները ռիսկերի կառավարման ոլորտում, իրականացնել կոնկրետ իրավիճակներին վերաբերող թիրախային դասընթացներ, այն է՝ երկրաշարժեր, զինված հակամարտություններ, հատուկ նյութեր, իրականացնել գործնական աշխատանքներ իրավիճակային կոնկրետ վարժանքների միջոցով, օժանդակել թանգարաններին անհատական փորձառության միջոցով։
Զեկույցներով հանդես եկան.

  • Միջազգային իրավաբանական շրջանակներ՝ Հաագայի Կոնվենցիա (ՅՈՒՆԵՍԿՕ-ի առցանց միացումը – Ռոման Սպիրին),
  • Հրատապ տարհանում և ապաստարանների/պատսպարանների նույնականացում, կառույցի պաշտպանում (Մաթիո Պեպե),
  • Խաչիկ Հարությունյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն), Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները «Ուժեղացված պաշտպանության» ցանկում ընդգրկվելու ճանապարհին,
  • Նժդեհ Երանյան (Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն), Զինված հակամարտության ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության արցախյան փորձը,
  • Հայկ Մկրտչյան («ԻԿՕՄ Հայաստան» ՀԿ նախագահ), ԻԿՕՄ-ի գործունեությունը,
  • Արմինե Տիգրանյան («Կապույտ վահան Հայաստան» ՀԿ փոխնախագահ), Կապույտ վահանի գործունեությունը,
  • Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972 և 1954 թթ․ Կոնվենցիաների պատասխանատու)։
    Դասընթացին մասնակցեցին ֆոնդապահներ, վերականգնող-մասնագետներ Երևանի և մարզային գրադարաններից ու թանգարաններից։
    Հայաստանի ազգային գրադարանում ընթացող դասընթացը եզրափակվեց համատեղ վարժանքով, որի ընթացքում մասնակիցները մշակեցին ժառանգության նմուշների պահպանման գործողությունների ձևաչափ՝ ռազմական գործողությունների պայմաններում։