Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Ս.թ. փետրվարի 17-21-ը տեղի ունեցան հայ-ֆրանսիական գիտագործնական հերթական դասընթացները լուսանկարչական հավաքածուների պահպանման վերաբերյալ։
Դասընթացները վարում էին՝ Կոնստանս Դյուբալը (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), Ֆրանսուա Պլուան (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), վերապատրաստող-վերականգնողներ լուսանկարչական գծով, Նինա Մուրաշը (վերականգնող):
Դասընթացների վայրը՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն և Հայաստանի ազգային պատկերասրահ։
Մասնակիցները 15-ն էին. ֆոնդապահներ, վերականգնողներ, կոնսերվատրներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի Ազգային պատկերասրահից, Մաշտոցի անվան մատենադարանից, Սարդարապատի թանգարանից, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտից, և այլն։
Դասընթացների նպատակն էր.
. ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, որոնք թույլ կտան կիրառել պահպանման միջոցները հայ ժառանգության լուսանկարչական հավաքածուների կապակցությամբ,
. յուրացնել լուսանկարների հիմնական տիպաբանությունը՝ հասկանալ լուսանկարչական տեխնիկայի պատմական զարգացումը,
. կարողանալ նույնականացնել հին և ժամանակակից լուսանկարչական նյութերը և գնահատել դրանց փխրությունը,
. հասկանալ լուսանկարների աղավաղման հիմնական մեխանիզմները (քիմիական, մեխանիկական, կենսաբանական) և կարողանալ նույնականացնել և բնութագրել/գույքագրել աղավաղումները,
. յուրացնել լուսանկարների կանխարգելիչ պահպանման հիմնարար գիտելիքները։
Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին Հայաստանի ազգային պատկերասրահի լուսանկարչական ֆոնդի մի քանի ցուցանմուշ, այցելեցին ցուցասրահներ։





