Գիտագործնական դասընթաց 2-րդ փուլ

Ս.թ. մայիսի 12-16-ը տեղի ունեցավ լուսանկարչական հավաքածուների պահպանման վերաբերյալ հայ-ֆրանսիական գիտագործնական դասընթացի 2-րդ փուլը։
Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից. լուսանկարների պահպանում, ախտանիշների հայտնաբերում և կոնսերվացման անհրաժեշտություն, պատմական ակնարկ լուսանկարչական ալբոմների ստեղծման, օգտագործման, տեսակների, ֆիզիկական վիճակի զարգացման, կատարելագործման, դրանց տեսակների, տիպերի և չափերի վերաբերյալ, գույքագրում, լուսանկարչական մեթոդներին բնորոշ աղավաղումների նույնականացում և ախտորոշում, լուսանկարների մակերեսների գնահատում և փաստաթղթավորում (գրանցում)։
Դասընթացը վարում էին Կոնստանս Դյուբալը (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), Ֆրանսուա Պլուան (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), վերապատրաստող-վերականգնողներ լուսանկարչական գծով, Նինա Մուրաշը (վերականգնող):