Կենդանաբանական գտածո Տաթևի Մեծ անապատից

2025 թ. Տաթևի Մեծ անապատի պեղումների (արշավախմբի ղեկ.՝ Ա. Նալբանդյան) ժամանակ եկեղեցու հարավային ավանդատնից հայտնաբերվեց չղջիկի գրեթե ամբողջական մարմին (կմախք), որը բավական հետաքրքիր նմուշ էր։
Գիտահետազոտական մեր կենտրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և համագործակցելով տարբեր ոլորտի մասնագետների հետ՝ կենսաբաններ, հնակենդանաբաններ, երկրաբաններ, բուսաբաններ և այլն, այսօր ուսումնասիրության և մշտական պահպանության նպատակով այս ուշագրավ նյութը հանձնեց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության ամբիոնի վարիչ՝ կ.գ.թ. դոցենտ Ա. Ղազարյանին։
Կարծում ենք հետազոտությունները հետաքրքիր արդյունքներ կտան, և որոշակի մանրամասներ կիմանանք տարածքի էնդեմիկ տեսակների վերաբերյալ: