Հին Կարբին կամ Արենի գյուղատեղին

Արենի (արիների, քաջերի բնակատեղի, նաև՝ Հին Կարբի) գյուղատեղին գտնվում է Կարբի գյուղից մոտ 2 կմ արևմուտք, փոքր բարձունքի վրա: Գյուղատեղին ամբողջությամբ պատված է բնակելի շինությունների ավերակներով, որտեղ նկատելի են նաև փողոցներն ու տնամերձ բակերը:
Արենին առաջին անգամ գրավոր արձանագրություններում հիշատակվում է 774-775 թթ. Հայաստանում արաբական տիրապետության դեմ բռնկված ապստամբության հետ կապված: Հետագայում բնակատեղին հիշատակվում է Հովհաննավանքի կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի և Ուշիի Սբ Սարգիս վանքի 1329 թ. պատերի արձանագրություններում:
Գյուղատեղիի կենտրոնում գտնվում են 4-5-րդ դդ. կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու ավերակները: Որոշ տեղերում պահպանվել է պատերի բարձրությունը մինչև 3 մ:
Տարածքում կան 6-7-րդ դդ. քառակող կոթողներ, 13-14-րդ դդ քանդակազարդ խաչքարեր, տապանաքարեր եւ այլն:
Գյուղատեղին հայ բնակչության կողմից լքվել ու դատարկվեկ է 16-րդ դարի վերջերին:
1829 թ. այնտէղ վերաբնակվել է մի քանի ընտանիք, բայց 1842 թ. այն նորից լքվել է:
Արենին վնասվել է 1264 թ.՝ Ուշիի, 1679 թ.՝ Արարատյան հարթավայրի, 1827 թ.՝ Ծաղկաձորի եվ 1840 թ.՝ Արարատի (Ակոռի) երկրաշարժերից:
Առավել մանրամասն՝ https://youtu.be/K9COjBjHkGU