Մշակութային այց՝ Իրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-8-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին ներկա է եղել Շիրազ քաղաքի նշանավոր «Պերսեպոլիս» հնավայրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացօթյա համերգին, իսկ սեպտեմբերի 7-ին և 8-ին մասնակցել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին։
Հանդիպումների ընթացքում Թեհրանի Մշակութային արժեքների պահպանության հետազոտական կենտրոնի տնօրենի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Խաչիկ Հարությունյանը գիտահետազոտական կենտրոնի նոր հրատարակություններից փոխանցել է Իրանի ազգային գրադարանին՝ տեղում բացված «Հայկական անկյուն»-ում դրանք ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով։