Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
«Ճարտարապետության փառատոն 2024»-ի շրջանակում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը, կենտրոնի Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար Անդրանիկ Սարգսյանը Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից արժանացել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների: Մրցանակները հանձնել է ՀՃՊ նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
1-ին կարգ — «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծ (Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ):
2-րդ կարգ — Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծ (Լոռու մարզ, գ. Ամրակից):
Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ նվիրված աշխատանքի, արհեստավարժության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար։




