ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի այցը Տաթև

Հուլիսի 8-9-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ ԻԿՕՄՕՍ Հունաստանի անդամ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ պրոֆեսոր Ալկիվիադիս Պրեպիսն այցելեց Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրներ՝ ծանոթանալու համալիրներում նախատեսված և ընթացիկ աշխատանքներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի այցը կազմակերպվել էր նշյալ հուշարձանախմբերը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 1954 թ․ Հաագայի Կոնվենցիայով և նրա Երկրորդ արձանագրությամբ սահմանված «Ուժեղացված պաշտպանության ցանկ»-ում ներառելու նպատակով պատրաստվող հայտի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս թեմային էր նվիրված հուլիսի 7-ին տեղի ունեցած միջազգային աշխատաժողովը: