Նոր բացահայտումներ Տաթևում

Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի խցերի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Արման Նալբանդյան)։
Տարիներ շարունակ համալիրի տասնյակ կառույցներ լցված և փակված են եղել հողի հաստ շերտով։ Պեղումների ընթացքում այն աստիճանաբար հեռացվում է և բացվում են խցերի կրաշաղախված հատակները, ի հայտ են գալիս բազմաթիվ գտածոներ: Դրանցից հատկապես հետաքրքրքիր են ձիթաճրագները, սպասքի զանազան մասերը, ջնարակված խեցեղենի բեկորները, փայտե գդալն ու խցանը, կաշվի կտորները, ինչպես նաև ապակյա սրվակների բեկորները և բազմաթիվ այլ առարկաներ։
Ըստ խցերի պեղումների արդյունքների, դրանց մի մասն ունեցել է տնտեսական, իսկ մյուս մասը հոգևոր նշանակություն։ Դրանցից որոշների ներսում կան պատի մեջ ագուցված կամ պատերից ընկած խաչքարեր, որոնք նույնպես նորույթ են հանրության համար։
Բավականին ուշագրավ խաչքարեր կան խցերի երկրորդ հարկերում։
Պեղումները շարունակվում են նորանոր բացահայտումների սպասումով։