Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համագործակցությունը շարունակվում է։ Քոլեջի ուսանողները կենտրոնում ուսումնական պրակտիկայի շրջանակներում ոչ միայն մասնագիտանում են հնագիտական գտածոների վերականգնման մեջ, այլև խորությամբ ուսումնասիրում են հնագիտության մեթոդաբանությունը։
Մասնավորապես, օրերս կայացած գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներ Սամվել Սարգսյանը, Սեդա Բաբայանը, Լուսինե Իսրայելյանը և Հայկ Ավագյանը ներկայացրել են հուշարձանագիտական իրենց զեկույցները։ Տեսական մասին հաջորդել են պեղումների գործնական վարժանքներ, որոնց ընթացքում ուսանողները ծանոթացել են դաշտային օրագիր վարելու նրբություններին և հետազոտական պեղումների հիմնական սկզբունքներին։







