Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2024 թ. ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում գտնվող «նորահայտ» ժայռափոր համալիրի պեղումներն իրենց բնույթով փրկարարական էին, քանի որ վերջինս հայտնաբերվեց հողային աշխատանքների ընթացքում՝ տարածքի սեփականատիրոջ կողմից։
Պեղումները հնարավորություն տվեցին բացահայտելու Քասախի կիրճում առկա վաղմիջնադարյան մի հոյակերտ երկհարկ շինություն. վերին և ներքին սրահներ, ճգնավորի խուց, տնտեսական կառույցներ, բազմաթիվ խաչապատկերներ և այլ գտածոներ՝ մետաղյա դրամներ, ապակյա գավաթի բեկորներ, մշակութային և կրոնական իրեր։
Ներկայացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ, արշավախմբի ղեկավար Մհեր Խեչոյանը։