Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2023 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Մ. Սիմոնյան) հնագիտական-փրկարարական պեղումներ իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզի Միրաք համայնքի նորահայտ դամբարանադաշտի տարածքում։ Պեղվեց 8 մ տրամագծով մեկ դամբարան, որը, նախնական ուսումնասիրությամբ, թվագրվում է միջին բրոնզի դարի վերջին և ուշ բրոնզի դարի առաջին փուլերով։
Հյուսիսային հատվածում՝ պատի մոտ, բացվեց յոթ կավանոթ՝ հինգ քրեղան և երկու սափոր:
Բոլոր կավանոթները հայտնաբերվեցին բեկոտված և խիստ քայքայված վիճակում. խեցին փխրուն և դյուրաբեկ էր, շերտազատվող՝ հողի, կրային նստվածքների, աղային կուտակումների առկայությամբ։
Բեկորները գիտահետազոտական կենտրոնի Հնագիտական գտածոների վերականգնման բաժնում մի քանի փուլով ենթարկվել են մաքրման և ամրակայման, անոթները վերականգնվել են, պակասող հատվածները՝ լրացվել (վերականգնող՝ Գ. Ստեփանյան)։





