Վերականգնվում է Լոռի բերդի պաշտպանական համակարգը

Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից մեկը՝ Լոռի բերդը, կրկին ուշադրության կենտրոնում է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագծով այստեղ իրականացվում են պարիսպների վերականգնման և տարածքի բարեկարգման աննախադեպ աշխատանքներ։
Այս փուլում ամրոցի հարյուրավոր մետրեր ձգվող պարիսպները գրեթե ամբողջ երկարությամբ վերականգնվել են արտաքին կողմից։ Հատկանշական է, որ վերականգնման ընթացքում հին, մամռապատ քարերը պահպանվել են իրենց տեղերում, իսկ փլուզված հատվածները լրացվել են նորերով՝ առավելագույնս պահպանելով հուշարձանի ինքնատիպությունն ու պատմական շերտերը։
2022 թ. իրականացված պեղումների շնորհիվ բացվել են նոր շերտեր և հայտնաբերվել է եզակի գաղտնուղի-անցուղի։ Այն հնարավորություն է տվել բերդի պաշտպաններին ներսի կողմից աննկատ դուրս գալ պարսպի վրա։
Վերականգնման աշխատանքները կշարունակվեն ևս երկու տարի՝ ամբողջացնելու համար Կյուրիկյանների հզոր մայրաքաղաքի պատմական կերպարը։
Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/rZQylqqJnPM