Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2026 թ. օգոստոսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է ուշագրավ և արժեքավոր բարավոր։
Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ բարավորը արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր տեղեկություններ է հաղորդում անապատի խցերի կառուցման պատմության վերաբերյալ։
Արձանագրությունը ներկայում ուսումնասիրվում է։ Նախնական տվյալների համաձայն՝ այն պարունակում է անձնանուն, որի հիշատակին կառուցվել է խուցը, կամ որը, հնարավոր է, բնակվել է այնտեղ։
Հայտնագործությունը կարևոր է Տաթևի Մեծ անապատի պատմության և ճարտարապետական համալիրի զարգացման փուլերի ուսումնասիրման տեսանկյունից։
Պեղումները շարունակվում են։





