Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2026 թ. հունիսի 12-ին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողովը։ Միջոցառումը նվիրված է ֆրանս-հայկական մասնագիտական համագործակցությանը, որի նպատակն է հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանությունը, հուշարձանների վերականգնումն ու Որոտանի հովտի կայուն ու երկարաժամկետ արժևորումը։
Համաժողովը կազմակերպվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ) համատեղ ջանքերով։
Միջոցառման մանրամասները․
• Ամսաթիվ․ Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ․
• Ժամանակահատված․ 14:00 – 19:00
• Վայր․ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ (ք․ Երևան, Ամիրյան փողոց 26)
• Լեզու․ Ֆրանսերեն և հայերեն (կապահովվի համաժամանակյա/սինխրոն թարգմանություն)
• Մուտքը․ Ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար

