Քառօրյա սեմինար-դասընթաց՝ «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով քառօրյա սեմինար-դասընթացը։
Այն նվիրված էր գրքերի և թղթե նյութերի պահպանության ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև՝ հիդրոգելերի և լուծիչ գելերի կիրառությանը։
Դասընթացն իր մեջ ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս՝ հիդրոգելերի տեսակների, դրանց պատրաստման և կիրառման վերաբերյալ։
Քառօրյա դասընթացը վարում էին գրքերի և թղթե հիմքով նյութերի պահպանության ոլորտի մասնագետներ Լորա Անժելովան և Ֆրանսուազ Ռիշարը։
Մասնակիցները Երևանի և մարզային գրադարանների ու թանգարանների ֆոնդապահներ, վերականգնող-մասնագետներ էին։
Սեմինար-դասընթացն ամփոփվեց հոկտեմբերի 17-ին՝ տոքսիկ գելերի և հիդրոգելերի օգտագործման ժամանակ անհրաժեշտ անվտանգության միջոցների վերաբերյալ գործնական աշխատանքներով, Կենտրոնի՝ Թաիրովի 9 հասցեում գտնվող մասնաշենքի բակում՝ գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցների համար առողջ միջավայր ապահովելու նպատակով: