Մեծ եղեռնի և արևմտահայոց հերոսամարտերին նվիրված հուշարձաններ ՀՀ-ում

db

Երևան, Հուշարձան Մեծ եղեռնի 50-ամյակին, Ծիծեռնակաբերդում, 1967 թ., ճարտ.՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան և այլոք

Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խաչքար Մեծ եղեռնի զոհերին

Արարատի մարզ, գ. Զանգակատուն (նախկին Սովետաշեն), ԽաչքարՀայոց մեծ եղեռնի 100-ամյակին, 2015 թ.

Լոռու մարզ, գ. Դսեղ, Խաչքար 1915 թ. մեծ եղեռնի զոհերին (Խաչքար աղոթքի և ուխտի), 2005 թ., Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու մոտ

Տավուշի մարզ, գ. Այգեձոր, Հուշարձան Մեծ եղեռնի հիշատակին

Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Հուշաղբյուր 1915 թ. Մեծ եղեռնի զոհ կարնոհայությանը, Սբ Գայանե եկեղեցու բակում, 1983 թ., ճարտ.՝ Ա. Գալիկյան

Շիրակի մարզ, գ. Աշոցք, Խաչքար Հայոց մեծ եղեռնի զոհերին, 2005 թ., գյուղի մեջ

Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, 2006, Սբ. Աստվածածին եկեղեցական համալիրի «Նահատակաց պուրակ»-ում

Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր, Խաչքար Մեծ եղեռնի զոհերին, 2005 թ., գյուղի մեջ, Սբ. Թադևոս առաքյալ եկեղեցու մոտ

Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, Մուսալեռան հերոսամարտի հուշարձան, 1976 թ., Ռ. Իսրայելյան, Արա Հարությունյան

Լոռու մարզ, ք. Սպիտակ, Հուշարձան մեծ եղեռնի զոհերին եվ արցախյան ազատամարտում զոհվածներին, 2008 թ.

Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, Հուշարձան Հաճընի հերոսամարտի, 1974 թ., Ռ. Իսրայելյան, քանդ.՝ Արա Հարությունյան

Արագածոտնի մարզ, գ. Աշնակ, Հուշարձան մեծ եղեռնի զոհերին, 2005 թ., հեղ.՝ Ռ. Սահակյան

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Հուշարձան Վանի 1915 թ. հերոսամարտին, 1980 թ., Աշտարակ-Ագարակ ճանապարհին

Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Խաչքար եղեռնի 50-ամյակին, 1965 թ., Մայր տաճարի բակում, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Տավուշի մարզ, ք. Իջևան, Քանդակ «Մարիա Յակոբսոն», 1980-ական թթ., Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շենքի դիմաց, քանդ.՝ Ա. Շիրազ

Շիրակի մարզ, գ. Արփենի, Խաչքար (1920 թ. եղեռնված համագյուղացիների հիշատակին), 2004 թ., գյուղի մեջ

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Հուշարձան Մեծ եղեռնի և երկրաշարժի զոհերին, 1989 թ., Սբ Մարինե եկեղեցու բակում

Երևան, Ծիծեռնակաբերդ, Քանդակ «Մոխիրներից հառնած մայրը», 2002 թ.

Շիրակի մարզ, գ. Լեռնակերտ, Խաչքար Շիրվանջուղի եղեռնի 300 զոհերին, 2005 թ., գյուղի մեջ, 1918 թ. այստեղ են եղեռնվել համագյուղացիները

Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Հուշարձան մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և երկրորդ աշխարհամարտում զոհվածներին («Վերածնունդ»), 1974-1979 թթ., ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Տավուշի մարզ, ք. Իջևան, Հուշահամալիր Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, 2015 թ., Պատմության թանգարանի մոտ

Շիրակի մարզ, գ. Ջաջուռ, Հուշարձան Մեծ եղեռնի, 1968 թ., Գյումրի-Սպիտակ ավտոմայրուղու ձախ կողմում, «Ջարդերի ձոր» վայրում