Մեծ հայրենականին նվիրված աղբյուր-հուշարձաններ ՀՀ-ում

    2018 թ. մայիսի 9-ը: Շնորհավոր 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձ:

    Մեծ հայրենականի տարիներին ընդդեմ ֆաշիզմի մի մարդու նման ոտքի ելան նաև հայ ժողովրդի զավակները: Շատերն ընկան հերոսի մահով, շատերն անհետ կորան կամ գերեվարվեցին, շատերն էլ տուն վերադարձան հերոսացած: Երախտապարտ հայ ժողովուրդը դեռևս պատերազմի տարիներին՝ 1943-ից սկսած, իր զոհված հայրենակիցների հիշատակը հավերժացրեց աղբյուր-հուշարձաններով, որոնք կառուցվեցին հանրապետության տարբեր բնակավայրերում, մեծ թափ առան 1940-ականների երկրորդ կեսին և 1950-ական թթ., և այսօր էլ կառուցվում են: Մշակութային այս նոր երևույթի սկիզբն ու տարածումը կապված է հայ ժողովրդի մեծ զավակ, վաստակաշատ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի անվան ու գործունեության հետ:
   Հավերժ փա՜ռք հայրենիքի հերոս զավակներին: Հավերժ փա՜ռք մարտում ընկած հայորդի(դուստր)ներին: Մարդիկ, ովքեր ռազմաճակատի լայնածավալ գծում իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենի հողը, հարազատ օջախները, անհնարին դարձրեցին Կովկասյան ճակատի բացումն ու Հայոց նոր եղեռնի իրականացումը:

«Մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում,
Հիշեցեք նրանց,
Այդ նրանք էին ձեր բախտը փրկում,
Այն էլ ինչ գնով,
Հիշեցեք նրանց»: (Ռ. Ռոժդեստվենսկի)

Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր, 1957

Արագածոտնի մարզ, ք. Թալին, 1946, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Արագածոտնի մարզ, գ. Կարբի, 1947, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Գեղարքունիքի մարզ, գ. Հայրավան, 1957

Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 1943, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Սյունիքի մարզ, ք. Գորիս, Յոթ աղբյուր, 1943-1945, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Արարատի մարզ, գ. Տափերական, 1946, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Սյունիքի մարզ, գ. Շաքի, 1957

Լոռու մարզ, ք. Ալավերդի, 1944, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Լոռու մարզ, գ. Դսեղ, 1947

Լոռու մարզ, գ. Ծաթեր, 1946

Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սանահին թաղամաս, 1961, ճարտ.՝ Ռ. Հակոբյան

Լոռու մարզ, գ. Օձուն, 1960 թ.

Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, 1955, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Հուշաղբյուր հաղթանակի 40-ամյակին, 1985, Դուրյան փող.

ք. Երևան, Հուշաղբյուրներ ԽՍՀՄ երիտասարդ հերոսներին, 1949, Մանկական երկաթուղու զբոսայգու տարածքում

Արագածոտնի մարզ, գ. Հացաշեն, 1946, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Արագածոտնի մարզ, ք. Ապարան, 1946, ճարտ.՝ Գ. Թամանյան

Տավուշի մարզ, գ. Սևքար, 1950

Սյունիքի մարզ, ք. Սիսիան, 1945, քաղաքապետարանի մոտ

Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, 1946 , ճարտ.՝ Ռ. Իսրայելյան

Վայոց ձորի մարզ, գ. Գլաձոր, 1950

Վայոց ձորի մարզ, գ. Թառաթումբ, 1956

Լոռու մարզ, ք. Ստեփանավան, 1943, կառուցել են գերմանացի ռազմագերիները

Արարատի մարզ, գ. Ոսկետափ, 1967

ք. Երևան, Աղբյուր-հուշարձան ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանին, 1949, Մանկական երկաթուղու հուշաղբյուրների համալիրում

ք. Երևան, Աղբյուր-հուշարձան ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանին, 1949, Մանկական երկաթուղու հուշաղբյուրների համալիրում

Արմավիրի մարզ, գ. Սամաղար (Գեղակերտ), 1962, ճարտ.՝ Կ. Գաբրիելյան

Նյութը՝ Հասմիկ Կարապետյանի