Հայ-ճապոնական համատեղ սեմինար հնագիտական գտածոների վերականգնման ծրագրի շրջանակում

   

Հնագիտական գտածոների վերականգնման հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հիրո Կաշիան  ս/թ  հունիսի 25, 26, 27 և  հուլիսի 3, 4 ու 6-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուզանդի 1/3 մասնաշենքում, իսկ հունիսի 28, 29, 30 և հուլիսի 2-ին Էջմիածնի Մայր տաճարում անցկացնելու է հնագիտական գործվածքի վերականգման և կոսներվացման հերթական սեմինարը: Մեկնարկը ժամը 1030-ին է՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուզանդի 1/3 մասնաշենքի 6-րդ հարկում:

Սեմինարին մասնակցելու են վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ. էջմիածնի թանգարանից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից: