Մեկնարկեց հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպված գիտադասընթացի երկրորդ փուլը

      Ս.թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուզանդի 1/3 մասնաշենքում մեկնարկեց հնագիտական գտածոների վերականգնման հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպված գիտադասընթացի երկրորդ փուլը, որը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտը։ Բացմանը ներկա էին Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հիրո Կանշա սանը,  Միէ Իսի սանը, Միդորի Յոկոյամա Սանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանը, մասնակից վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության, Մայր աթոռ Սբ. էջմիածնի և «Էրեբունի» թանգարաններից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից և Հայաստանի ազգային պատկերասրահից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից:

Երկրորդ փուլը նվիրված է հնագիտական գործվածքի հետազոտման, վերականգնաման և պահպանման խնդիրներին: