Սեմինարի ամփոփում

    Ս.թ. հուլիսի 6-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուզանդի 1/3 մասնաշենքում ամփոփվեց ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված հնագիտական գտածոների վերականգնման վերաբերյալ գիտադասընթացի երկրորդ փուլը, որը նվիրված էր հնագիտական գործվածքի հետազոտման, վերականգնաման և պահպանման խնդիրներին: Ներկա էին Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Շունսուկե Նակայամա սանը, ինստիտուտի գիտաշխատողներ Հիրո Կանշա սանը, Միէ Իսի սանը, Միդորի Յոկոյամա սանը, ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանը, մասնակից վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության, Մայր աթոռ Սբ. էջմիածնի և «Էրեբունի» թանգարաններից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից և Հայաստանի ազգային պատկերասրահից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից:
       Գիտադասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացան որակավորման վկայականներ: