Մեկնարկեց հայ-ճապոնական գիտադասընթացի երրորդ փուլը

      Ս.թ. հոկտեմբերի 7-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուզանդի 1/3 մասնաշենքում մեկնարկեց հնագիտական գտածոների վերականգնման հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպված գիտադասընթացի երրորդ փուլը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտը։ Բացմանը ներկա էին Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հիրո Կանշա սանը, Միէ Իսի սանը, Միդորի Յոկոյամա սանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Տիգրան Սիմոնյանը, մասնակից վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության, Մայր աթոռ Սբ. էջմիածնի և «Էրեբունի» թանգարաններից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից և Հայաստանի ազգային պատկերասրահից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից:
     Երրրորդ փուլը նվիրված է բնական ներկանյութերի միջոցով գործվածքի վերականգնման և վերջինիս պահպանման խնդիրներին: