Ամփոփվեց հայ-ճապոնական գիտադասընթացի երրորդ փուլը

     Ս.թ. հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սբ. էջմիածնում ամփոփվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված հնագիտական գտածոների վերականգնման վերաբերյալ գիտադասընթացի երրորդ փուլը, որը նվիրված էր բնական ներկանյութերի միջոցով հնագիտական գործվածքի վերականգնման և վերջինիս պահպանման խնդիրներին: Ներկա էին Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Շունսուկե Նակայամա սանը, ինստիտուտի գիտաշխատողներ Հիրո Կանշա սանը, Միէ Իսի սանը, Միդորի Յոկոյամա սանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Սիմոնյանը, մասնակից վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության, Մայր աթոռ Սբ. էջմիածնի և «Էրեբունի» թանգարաններից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից և Հայաստանի ազգային պատկերասրահից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից:

          Գիտադասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացան որակավորման վկայականներ: