ՎԻՇԱՊՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

   Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը /հնագետ՝ Ա. Ջույֆալակյանն ու ճարտարապետ՝ Գ. Միքայելյանը/ 2016թ. Սիսիանի ենթաշրջանում դաշտային աշխատանքների ժամանակ Որոտնավանքի շուրջ տարածվող գերեզմանոցում, վանքի հարավային մասում հայտնաբերել են գորշ բազալտից, օրորոցաձև տապանաքար, որի հարավային հարթության վրա քանդակված է զույգ վիշապի մենամարտի տեսարան: Ձախ կողմում պատկերված է նետ ու աղեղով, դեպի վիշապներին ուղղված հայացքով զինվոր: Չափերն են՝ 1,10 x 0,55մ: 
   2017թ. նույն արշավախումբը Սիսիանի ենթաշրջանի Տոլորս գյուղի Կիրակոսիկ հնավայրի ուսումնասիրության ընթացքում գտել են նախորդի նմանակը՝ մոխրագույն բազալտից տապանաքար, որի դիմային հարթության վրա դարձյալ քանդակված է վերը նշված տապանի քանդակի ոճով և պատկերով՝ վիշապների մենամարտի տեսարան: Այս քանդակի ձախ կողմում նույնպես նետ-աղեղով զինված մարտիկ է: Ռազմիկին հակադիր կողմում հավերժություն խորհրդանշող վարդյակ կա:
Փաստորեն, նույն տարածաշրջանի՝ միմյանցից բավականին հեռու վայրերում գտնվել են տարբեր գույների, սակայն միևնույն քարատեսակից պատրաստված տապաններ, որոնք ունեն միևնուն քանդակապատկերներ:
Չափերն են՝ 1,35 մ x 0,65մ: