Ոսկեհատի Պեղումներ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ, /պեղող հնագետ Մերի Սաֆարյան/ 2017 թ. սեպտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ փրկարարական պեղումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի դամբարանադաշտում:
Նախնական տեղազննության արդյունքում նկատվել ու քարտեզագրվել են հարյուրավոր դամբարաններ ու դամբանաթմբեր: Դրանցից 30-ը պեղվել է 2017 թ.: Համապատասխան մասնագետների կողմից կատարվել է տարածքի թեոդոլիտային տեղահանույթը, կազմվել է գծագիր-սխեման, որտեղ նշվել ու համարակալվել են վերգետնյա կառույցներով բոլոր դամբարանները:
Պեղված դամբարանները կառուցվել են վաղ բրոնզի դարում, ապա, վերաթաղումների համար օգտագործվել Վանի թագավորության ժամանակաշրջանում: Բոլոր պեղված դամբարնները չափագրվել են, գտածոները ցուցակագրվել և հանձնվել են Կենտրոնի հնագիտության ֆոնդ: