Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այն առաջարկել է նշել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը՝ ICOMOS-ը, 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թ. հաստատագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Օրն ունի լուսավոր խորհուրդ և նպատակ՝ բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը համաշխարհային մշակութային ժառանգության վերաբերյալ, անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պահպանության և ուսումնասիրության ուղղությամբ։ Այդ օրը տարբեր երկրներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հուշարձաններ այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում և բարեկարգում, քննարկումների կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանությանը, դրա պահպանությանը, վերականգնման և պաշտպանությանն ուղղված ջանքերին։

   Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ՙՙՊատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ը շնորհավորում է ոլորտի մասնագետներին՝ շնորհակալություն հայտնելով այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, վերականգնման և բարեկարգման գործում:

Լոռու մարզ, գյուղ Լոռի բերդ, հատված Լօռէ բերդ ամրոցից

 

Լոռու մարզ, գյուղ Վահագնաձոր, Սիսի բերդ ամրոց, ուշ միջնադար

 

Լոռու մարզ, գյուղ Եղեգնուտ, Թևավոր խաչ Սբ Սարգիս, 1297 թ.

 

Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ, Աղջկա բերդ, միջնադար

 

Վայոց ձորի մարզ, գյուղ Հերհեր, Սբ Սիոն վանական համալիր

 

Լոռու մարզ, գյուղ Ոսկեպար, Ջորու կամուրջ, 13-րդ դար

 

Սյունիքի մարզ, գյուղ Քարահունջ, ժայռափոր ջրանցույց, 17-18-րդ դդ.

 

Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, նորահայտ դիտակետ աշտարակ

 

Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ, նորահայտ դիտակետ-աշտարակ, 2.8 կմ հվ-ամ

 

Արարատի մարզ, գյուղ Այգավան, տապանաքար Պռոշյանների զինանշանով, 16-17 դդ., Կարակոյուն (Սև ոչխար) գյուղատեղիում

 

Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ, ժայռափոր սանդ, միջնադար, Ամուլսարի լեռների արևմտյան ստորոտին, ձորակում

 

Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ, կացարան, բրոնզի դար, օգտագործված՝ միջնադարում, Ամուլսարի լեռների ամ ստորոտի ձորակում: Պեղվել է ՊՄԺԳՀԿ-ի կողմից

 

Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն, նորահայտ Ժայռապատկերներ Վանուշի յուրտ վայրում

 

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, խաչքար-տապանքարերի խումբ /9-17-րդ դդ/, գյուղամիջյան Սբ Աստվածածին եկեղեցու մոտ

 

Գեղարքունիքի մարզ, գյուղ նորատուս, Տապանաքար Սաադ ադ-դին բ. Սեյֆ ադ-դին էմիրի, 1305 թ., գյուղից 2 կմ ամ, Գավառ-Սևան մայրուղու աջ կողմում՝ մոտ 300 մ հս, «Յոթ աղբյուր» («Աբլլու խարաբա») գերեզմանոցում (տեղացիք անվանում են Ասլան-Ղափլան)

 

Արարատի մարզ, գյուղ Լանջանիստ, նորահայտ խաչքար Ռուբենի, 1299 թ.,Սպիտակ վանք գյուղատեղիում

 

Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ, նորահայտ ամրացված քարայր, միջնադար, «Մամարզա» վայրում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհից աջ, ոլորանից մոտ 500 մ հս-աե, Արփա գետից 329 մ բարձրության վրա (տեղացիներն անվանում են Սաֆոյի բինա)

 

Սյունիքի մարզ, գյուղ Գեղի, նորահայտ դամբարանադաշտ, գյուղի մեջ