Ելենա Լևոնի Աթոյանց

Բաժնի Վարիչ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1964 թ. օգոստոսի 19, ք. Երևան

Կրթություն

1981 – 1986 թթ.՝ Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ք. Թիֆլիս, ինժեներ-տեխնոլոգ

Աշխատանքային գործունեություն

1986 – 1987 թթ.՝   Երևանի կաբելի գործարան, ինժեներ-տեխնոլոգ

1987 – 1989 թթ.՝  Էլեկտրամեխանիկական գիտահետազոտական ինստիտուտի  Մետաղական փոշուց իրերի փորձարարական գործարան, ինժեներ-տեխնոլոգ

1989 – 1992 թթ.՝ Հնագիտական հուշարձանների պահպանության վարչության լաբորատորիա, հնագիտական իրերի վերականգնող

1992 – 2012 թթ.՝ Երևանի պատմության պետական թանգարան, Հնագիտական իրերի վերականգնման բաժնի վարիչ

2004 թ. – 2012 թթ.՝ «Մշակութային ժառանգություն» ՀԿ, գիտաշխատող

2006 թ. մինչև օրս՝ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, Շարժական և անշարժ հուշարձանների հնագիտական գտածոների վերականգնման և լաբորատոր հետազոտման բաժնի վարիչ

2013 թ. մինչև օրս՝ ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային արժեքների փորձագետ

Մասնագիտական վերապատրաստում

1989 թ.՝  Ռուսական թանգարանում որպես փորձնակ (Սանկտ Պետերբուրգ)

1990-1991 թթ.՝ Գորինի անվան համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ (ք. Մոսկվա, Ռուսաստան), Հնագիտական խեցեղենի վերականգնման վկայական

1995 թ.՝ Ֆրանսիայի Հնագիտական ուսումնասիրությունների կենտրոն (Վիեն, Փարիզ)

  • Բրոնզից, երկաթից և ապակուց պատրաստված հնագիտական իրերի վերականգնման վկայական
  • Վալեկտրայի լաբորատորիայի վկայական

1996 թ.՝ Թաբինի (Կահիրե, Եգիպտոս) մետաղական ուսումնասիրությունների ինստիտուտ,  հնագիտական իրերի վերականգնման վկայական

Մասնակցություն 2001 թ. Հայաստանի, մասնագիտական փորձի փոխանակման եռամսյա ծրագրին (Հոլանդիա, ք. Զյութվեն) և Լեյդենի Ռիյկսմյուզեում թանգարանում ցուցահանդեսի բացմանը:

2008 թ. մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում` Պետական Էրմիտաժում Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակին նվիրված «Արարատի ստորոտին» խորագրով ցուցահանդեսին:

2011 թ. մասնագիտական փորձի փոխանակման ծրագրով գործուղվել է  Պետական Էրմիտաժի լաբորատորիա (ք. Սանկտ Պետերբուրգ):

2012 թ.՝ Տոկիոյի (Ճապոնիա) Մշակութային ժառանգության ազգային գիտահետազոտական ինստիտուտ՝ մասնագիտական փորձի փոխանակման ծրագրով:

Մասնագիտական գործունեությունը

Հնագիտական իրերի վերականգնում (մետաղ՝ ոսկի, արծաթ, բրոնզ, երկաթ, նաև ապակի, փայտ, խեցեղեն):

Գիտական գործունեությունը

Մասնակցել է միջազգային գիտաժողովների և սեմինարների, Ներքին Նավերի, Կարմիր բլուրի, Աղձք արքայական դամբարանի, Շենգավթի հնավայրերի պեղումներին:

Հեղինակ է հրատարակված գիտական հոդվածների:

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ +37493 345521

էլ. փոստ՝ elenaatoyantc@gmail.com