Զվարդ Վարազդատի Պետրոսյան

Բաժնի Վարիչ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1952 թ. հունվարի 1, ք. Երևան

Կրթություն

1969–1974 թթ.՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի Շինարարական-Ճարտարապետական բաժին

Աշխատանքային գործունեություն

1974 – 1977 թթ.՝ Երևանի Պետական Միութենական նախագծային ինստիտուտ, ճարտարապետ

1977-1990 թթ.՝ Հայկական շինարարության, ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտ,  1-ին կարգի մասնագետ

1990 -1991 թթ.՝ ՀՀ Պետական շինարարության կոմիտե, բնակելի և կենցաղային օբյեկտների բաժին, գլխավոր մասնագետ

1991-1992 թթ.՝ ՀՀ Շինարարության նախարարություն, Շինարարության կազմակերպման գլխավոր վարչության բնակելի և կենցաղային օբյեկտների բաժին, գլխավոր մասնագետ

1993-1997 թթ.՝ «Ակունք»  պետական ձեռնարկություն, գլխավոր մասնագետ

1997-2003 թթ.՝ Երևանի «Կենտրոն» թաղապետարանի ճարտարապետական բաժին, 1-ին կարգի մասնագետ

2003-2004 թթ.՝ Երևանի «Ակունք» ՍՊԸ, գլխավոր մասնագետ

2004 մինչև օրս՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

  • 2004-2007 թթ.՝ Նոր և Նորագույն շրջանների բաժին, գիտաշխատող
  • 2007 – 2014 թթ.՝ Նոր և Նորագույն շրջանների բաժնի վարիչի պաշտոնակատար
  • 2014 թ. մինչև օրս՝ Նոր և Նորագույն շրջանների  բաժնի վարիչ

Գիտական գործունեությունը

  • Հեղինակ է բազմաթիվ փորձարարական բնակելի (ցածրահարկ և բարձրահարկ) տների և հասարակական կառույցների նախագծերի՝ Երևանում, Աշտարակում, Գյումրիում, Ջերմուկում, 1988թ.՝ երկրաշարժից տուժած՝ Սպիտակի տների և Նոյեմբերյանի դպրոցների վերակառուցման և ուժեղացման նախագծային աշխատանքների:
  • Մշակել է մանրամասն հատակագծման նախագիծ 6 հազ. բնակչությամբ  միկրոշրջանի  համար՝  ք.Ալավերդի (ավան. Շահումյան), ցածրահարկ բնակելի տների կառուցապատումով, բարդ ռելիեֆի վրա, այդ կլիմայական պայմանների համար (հեղինակային խմբի կազմում)
  • Ցածրահարկ կառուցապատման համալիրի մանրամասն հատակագծման նախագիծ ք. Աշտարակում (հեղինակային խմբի կազմում)
  • Մասնակցել է ճարտարապետական մրցույթների, այդ թվում՝ «2006թ. Երևան–Սոչի չվերթի ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան – կոթող»-ի մրցութային նախագծի:
  • Ձևավորել է ձեռնարկությունների և բնակարանների ներքին տարածքներ, խանութների  մուտքեր:
  • Ուսումնասիրություններ և հետազոտություններ է անցկացնում հին, միջնադարյան, ժամանակակից Ճարտարապետության և արվեստի  բնագավառում:
  • Մասնակցում է «Հայկական հուշարձանների համահավաքի» ստեղծմանը, գիտարշավների` Հայաստանի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի հուշարձանների ուսումնասիրման, հետազոտման և վավերագրման նպատակով:
  • Հեղինակ է 750  գիտատեղեկատու հոդվածների և 230 նորամուտ հուշարձանների վկայագրերի:
  • 2016 թ., որպես գիտարշավի  ղեկավար, շրջայց է կատարել, հետազոտել  Երևանի  Կենտրոնական  գերեզմանատան  «Թոխմախ գյոլ»՝  Քաղաքային – առաջին, երկրորդ, երրորդ և Զինվորական պանթեոններում, ինչպես նաև  «Արին Բերդ» (Սովետաշեն) գերեզմանոցի պանթեոնի  և  հասարակական գերեզմանոցում հուղարկավորված, պետությանը հատուկ ծառայություններ մատուցած պետական, ռազմական և հասարակական գործիչների,  գիտության և  մշակույթի բնագավառներում կարևոր ներդրում ունեցող երախտավորների  և նրանց ընտանիքների անդամների գերեզմանների հաշվառում, լուսանկարում, ցուցակների ճշտում: Ընդհանուր թվով՝  1940  գերեզման:

Հրապարակումներ

«Ճարտարապետություն և Շինարարություն» ամսագիր, «Անտենոր» հրատարակչություն, Ե., 2010 թ, 11 նոյեմբերի, «Մաշտոցի պողոտա» հոդված, էջ 36-61:

«Հուշարձան», Տարեգիրք, Հ. 12  – 13, «Հուշարձան» հրատարակչություն, Ե., 2017 – 2018թթ., «Автор генерального плана (1924г. ) Еревана». Посвящается 140-летию Александра Таманяна. Стр. 271 – 281

«Հուշարձան»,  Տարեգիրք, Հ. 12 – 13, «Հուշարձան» հրատարակչություն, Ե., 2017 – 2018թթ., «Архитектор Степан Сатунц», Стр. 282 – 292 

 

Հասարակական գործունեությունը

1994  թ.՝ ՀՀ  Ճարտարապետների միության անդամ

2016 թ. մինչև օրս՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ

Կոչումներ և պարգևներ

1980 թ.՝ «Հայշինճարտ» Գիտահետազոտական ինստիտուտի ներքին տարածությունների  (ինտերյերների) ճարտարապետա–գեղարվեստական ձևավորման և մերձակա տարածքի բարեկարգման նախագծի մրցույթի  2-րդ մրցանակ

1980 թ.՝ «Արևային էներգիայով գործող 70 նստատեղով սրճարան ի»- նախագիծ՝ Ավան–Առինջ թաղամասում: Ցուցադրվել է Մոսկվայի Ժողտնտեսության ցուցահանդեսում: Հայաստանում նախատիպը չունեցող նախագիծը լայն արձագանք է ստացել մամուլում

1990 թ.՝ «1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում Սպիտակի երկրաշարժից զոհվածներին նվիրված  հուշահամալիրի նախագծի» միջազգային բաց մրցույթում ՀՀ Քաղաքաշինության և Ճարտարապետության նախարարության  հուշադիպլոմ

2014 թ.՝  ՀՀ Մշակույթի նախարարության «Պատվոգիր»

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ +37491 520031

Էլ. հասցե՝ zvartpetros@yahoo.com