Կորյուն Կարապետի Ղաֆադարյան

Տնօրենի տեղակալ

Պաշտոնը ստանձնել է՝

01 սեպտեմբերի, 2003 թ.

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

09 մայիսի, 1936 թ. ՀՀ,  ք.  Երևան

Կրթություն

1943-1953 թթ. – Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց

1953 – 1959 թթ. Երևան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին:

1975 թ. –  Ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան

Մասնագիտացումը

Հայկական ճարտարապետության պատմաբան

Պաշտոնավարումը

1959-1962 թթ. – Հայկական ՍՍՀ Պետշինի  հուշարձանների վարչության

  • տեսուչ , ճարտարապետ /1959-1961 թթ./
  • ավագ ճարտարապետ /1962 թ./

1962-1991 թթ. – Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

  • 1962-1985 թթ., 1972-1975 թթ. – կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող
  • 1967-1971 թթ., 1971-1985 թթ. – ինստիտուտի գիտական քարտուղար
  • 1985-1991 թթ. – Հայկական հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ

1991-1995 թթ.  – ՀՀ կառավարությանն  առընթեր  հուշարձանների պահպանության վարչության  պետ

1995-1998 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.

  • 1995-1996 թթ. – նախարարի տեղակալ
  • 1996-1998 թթ. – հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետ

1998-2002 թթ. – ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների  պահպանության վարչության պետի տեղակալ

2002 թ. մինչ այժմ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

  • 2002-2003 թթ.՝ բաժնի վարիչ
  • 2004 թ. մինչ այժմ՝ տնօրենի տեղակալ

Գիտական գործունեությունը

ա/ Մասնակցություն հնագիտական արշավախմբերի աշխատանքներին /հետազոտություններ, չափագրություններ/

1959-1962 թթ.՝ Էրեբունի քաղաքատեղի

1962-1976 թթ.՝  Արգիշտիխինիլի – Արմավիր քաղաքատեղի

1976 թ. մինչ այժմ՝ Դվին քաղաքատեղի

Այդ ընթացքում  հնագիտական և ճարտարապետական  չափագրություններ է կատարել նաև Մեծամոր, Հառիճ, Դովրի, Վահրամաբերդ, Տիրաշեն, Հացավան,Գառնի, Սպիտակի /ժայռափոր/ բնակատեղիներում, հին և միջնադարյան  տասնյակ այլ պեղվող ճարտարապետական հուշարձաններում, դամբարանադաշտերում:

բ/ Հրատարակություններ

  • Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը, Երևան 1984 թ., /մենագրություն/, ՀՀ ԳԱԱ «Գովեստագիր», 1984 թ.
  • Հայկական ճարտարապետության պատմություն, հատոր 1, Երևան 1995 թ. /համահեղինակ/
  • Հոդվածների, զեկուցումների թեզեր՝ հրատարակված հայկական, միութենական և արտասահմանյան գիտական պարբերականներում և ժողովածուներում /30-ից ավելի հրատարակություններ/
  • Հին Հայաստանի ու միջագետքի արվեստի և ճարտարապետության վերաբերյալ հոդվածներ հայկական հանրագիտարաններում

գ/ Մասնակցություն գիտական խորհուրդների աշխատանքներին

1967-1978 թթ. ՀԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճաններ և կոչումներ շնորհող  խորհրդի գիտական քարտուղար

1978 թ. – հայ արվեստին նվիրված միջազգային  երկրորդ սիմպոզիումի հանրապետական կազմկոմիտեի քարտուղար

1976 թ. մինչ այժմ Հուշարձանների պահպանության վարչության, 2002 թ.-ից՝  ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ /1991-1998՝  նախագահ/

1991-1997 թթ. Երևանի ճարտարապետաշինարարական  ինստիտուտի /այժմ՝ համալսարան/ ճարտարապետության ֆակուլտետի  պետական քննական հանձնաժողովի նախագահ /1991-1995 թթ./, տեղակալ /1996 թ./, անդամ /1997-1998թթ./

1985-2002 թթ. – մասնակցություն  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վերաբերյալ գիտամեթոդական, օրեսնդրական, ենթաօրենսդրական  փաստաթղթերի նախագծերի  մշակմանը:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ +37410 526618