Հակոբ Երվանդի Սիմոնյան

Պատմամշակութային ժառանգության գիտա-հետազոտական կենտրոնի փոխտնօրեն գիտության գծով
Արվեստի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու, արվեստագիտության դոցենտ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1949 թ. հունիսի 9, ք. Ախալցխա

Կրթություն

1968-1973 թ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագտության բաժին:

1979-1983 թ. – ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի հնագիտության ինստիտուտի ասպիրանտ:

1984 թ. – Պատմական գիտությունների թեկնածու;

1998 թ. – Արվեստագիտության դոցենտ:

Աշխատանքային գործունեություն

1973–1974 թթ. – ՀԽՍՀ պետշինին առընթեր հուշարձանների վերականգնման հատուկ գիտա-արտադրական արվեստանոց, կրտսեր գիտաշխատող

1974–1988 թթ. – ԵՊՀ-ի հայագիտական հետազոտությունների Կենտրոն, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող

1988–1991 թթ. – ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտ, ավագ գիտաշխատող, համահավաքի բաժնի վարիչ

1991–1992 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության գլխավոր վարչության Հուշարձանների հետազոտման գիտաարտադրական Կենտրոն, տնօրեն

1992–2003 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաք, գլխավոր խմբագիր

2003-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն

2014 թ. – մինչ օրս ՀՀ ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, փոխտնօրեն գիտական գծով;

1991–1994 թթ. – Երևանի ճարտարապետաշինարարական համալսարան, դասախոս

2002-2007 թթ. – Երևանի պետական համալսարան, դասախոս;

1994 թ. – մինչ օրս – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, դոցենտ:

Գիտական գործունեությունը

   Հեղինակ է շուրջ 230 գիտական աշխատությունների և գրքերի: Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների և սեմինարների (Երևան, Գյումրի, Բեռլին, Բրյուսել, Փարիզ, Գրենոբլ, Մոսկվա, Կիև, Մինսկ, Աշգաբադ, Սանկտ-Պետերբուրգ, Թբիլիսի, Թելավի, Բաթումի, Սագարեջո, Բիշկեկ, Մարի, Սալոնիկ, Ստամբուլ, Տիրե, Աստանա, Պեստում և այլ քաղաքներում): Դասախոսություններ է կարդացել հնագետների ամառային դպրոցում (Կիրիլով): Մասնակցել է ԱՊՀ երկրների Գիտական և ստեղագործ մտավորականների հավաքներին (Մոսկվա, Աստանա, Մարի, Սանկտ-Պետերբուրգ):

   Ղեկավարել է Աղցքի հայոց արքաների դամբարանի (1973-74, 2000, 2015-ից մինչ օրս), Ագարակի (1975 թ.), Քարքարերի կայանի (1989 թ.), Վերին Նավեր դամբարանադաշտի (1976-1990, 2009-ից մինչ օրս), Ջողազի  (1986-1987 թթ.), Աշտարակի բերդշենի (1990 թ.), Ախթամիրի քաղաքատեղիի՝ հայ-բելգիական արշավախմբի (1994-1996 թթ.), Շենգավթ քաղաքատեղիի՝ հայ-ամերիկյան արշավախմբի (2000-2012 թթ.), Ծիծեռնավանքի (1997-2001 թթ.), Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու (2009-2011 թթ.), Չիչխանավանքի (2009-2011 թթ.), Ներքին Նավեր դամբարանադաշտի (2000-ից մինչ օրս), Ամուլ սարի հնավայրերի (2011-ից մինչ օրս), Ներքին Սասնաշենի բնակատեղիի (2013-2016 թթ.), Լոռէ բերդաքաղաքի (2012-2016 թթ.), Կարմիր բլուրի դամբարնադաշտի (2014-ից մինչ օրս) և այլ հուշարձանների պեղումները, Արցախի և ազատագրված տարածքների հուշարձաններն ուսումնասիրող արշավախմբի աշխատանքները (1990-2001 թթ.):

   «Հուշարձան» տարեգրքի և «Պատմամշակութային ժառանգության» մատենաշարի գլխավոր խմբագիրն է: «Հայրենիքի Ձայն» թերթի, «Անդին» ամսագրի և «Տարեգիրք» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:

   Հետաքրքրությունների բնագավառը. հայ ժողովրդի պատմություն, արևելագիտություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետության, արվեստի պատմություն:

   Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ գիտության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության, ԼՂՀ վարչապետի ոսկի մեդալներով:  ՀՀ նախագահի  2011 թ. սեպտեմբերի 3-ի  ՆՀ-224 – Ա հրամանագրով նրան շնորհվել է Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հետաքրքրությունների բնագավառը

   Հայ ժողովրդի պատմություն, արևելագիտություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետության, արվեստի պատմություն:

   Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ գիտության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության, ԼՂՀ վարչապետի ոսկե մեդալներով:  2011 թ. նրան շնորհվել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ 010 256618

էլ. փոստ՝ haksimon@gmail.com