Հասմիկ Վահանի Կարապետյան

Բաժնի Վարիչ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1957 թ. հոկտեմբերի 13, ք. Երևան

Կրթություն

1975-1980 թթ.  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլ­տետի պատմու­թյան բաժին: ԵՊՀ ուսանողների գիտական ընկերության անդամ, ՈւԳԸ հանրապետական մրցույթներում ստացել է 2-րդ (1976 թ.), ապա՝ 1-ին կարգի (1978 թ.), համամիութե­նական մրցույթում 1-ին կարգի մրցանակ և պարգևատրվել ոսկե մեդալով (1980 թ):

Աշխատանքային գործունեություն

1981-1988 թթ.՝ Հուշարձանների պահպանու­թյան վարչության նախագծային գրասենյակ,  1-ին կարգի ինժեներ:

1988-1993 թթ.՝ Հուշարձանների պահպանության վարչության հուշար­ձանների գիտաարտա­դրա­կան արվեստա­նոց, 1-ին կարգի ինժեներ:

   Մաս­նակ­ցել է հուշարձանների դաշտային, հետազոտական, վկայա­գր­ման աշխատանքների, վերծանել է վիմական արձանագրություններ:

1993-2003 թթ. – «Հայկական հուշարձանների համահավաքի» խմբագրություն, արխիվի վարիչ, վաղ և միջնադարի բաժինների վարիչ:

2003 թ. մինչև օրս՝ Պատմամշա­կութային ժառանգության գիտահետա­զո­տական կենտ­րոն, գիտատեղեկատու բաժնի վարիչ: Մասնակցել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների և տարաբնույթ այլ ցուցակ­ների  կազմմանը:

2006 թ. մինչ օրս կազմում է նորահայտ հուշարձանների լրացուցիչ ցուցակները: Ըստ անհրաժեշտու­թյան՝ մասնակցում է դաշտային-հետազոտական աշխատանքների, հուշարձանների վկայագրմանը: Գրում է հոդվածներ, վերծանում  վիմական արձանագրությունները:

Կենտրոնի գիտական խորհրդի քարտուղարն է:

Գիտական գործունեությունը

   Հեղինակ է մի շարք հոդվածների՝ հայ-վրացական ընդհանուր ծագման տեղանունների համակողմանի քննության, հայկական հուշարձան­ների ու վիմական արձանագրու­թյունների վերաբերյալ:

Անձնական տվյալներ

Հեռ.՝ +37410 569238

էլ. փոստ՝ hasmik.karapetyan57@mail.ru

Կոնտակտային տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա: