Հովհաննես Աշոտի Սանամյան

Տնօրենի տեղակալ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

1955 թ. սեպտեմբերի 24, ք. Երևան

Կրթություն

1974-1979 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկականն ինստիտուտ, Ճարտարապետաշինարարական ֆակուլտետ, ճարտարապետ

Գիտական աստիճանը

Ճարտարապետության դոցենտ, 2003թ.

Աշխատանքային գործունեություն

1979-1992 թթ.  «Հայնախագիծռեստավրացիա» նախագծային ինստիտուտ՝ ճարտարապետ, ավագ ճարտարապետ, խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, բաժնի վարիչ:

1992 թ. – մինչ օրս ՀՀ ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

1992 թ. – մինչ օրս Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ դոցենտ:

Մասնագիտական բնագավառները, ուղղությունները

   Ճարտարապետության տեսություն և պատմություն, պատմական բնակավայրերի և հուշարձանների ուսումնասիրում, վերականգնում և վերակառուցում, քաղաքացիական շենքերի նախագծում, գիտամանկավարժական գործունեություն:

Ճարտարապետանախագծային գործունեությունը

   Հեղինակ է պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և պահպանման գոտիների, հուշարձանների վերականգնման և բարեկարգման, քաղաքացիական շենքերի ավելի քան 40 նաշագծերի:

Գիտական գործունեությունը

1995-2001 թթ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հարակից տարածքների հուշարձանների կատալոգ» գիտական թեմայի ղեկավար:

2002-2006 թթ. «Արցախի ազատագրված տարածքների հուշարձանների ուսումնասիրում» գիտական թեմայի ղեկավար:

2007-2010 թթ. «ԼՂՀ հարավային շրջանների և նրան հարակից տարածքների, պատմական Սյունիքի հուշարձանների ուսումնասիրում» գիտական թեմայի կատարող:

1980 թվականից մասնակցել է մի շարք հնագիտական և ճարտարապետա-հնագիտական գիտական արշավախմբերի աշխատանքներին՝ որպես ճարտարապետ, այդ թվում՝ Շիրակավանի, Անուշավանի, Երերույքի, Բենիամինի, Հողմիկի, Լճաշենի, Ներքին նավերի, Աղձքի հայոց արքաների՝ Ախթամիրի՝ հայ-բելգիական, Գեղարքունիքի՝ հայ-իտալական, Շենգավիթի, Ագարակի, Արենիի, Մասիս բլուրի՝ հայ-ամերիկյան, Ներքին Գոդեձորի՝ հայ-ֆրանսիական, Արցախի և ազատագրված տարածքների հուշարձաններն ուսումնասիրող արշավախմբերի աշխատանքներին, որոնց ժամանակ ուսումնասիրել և չափագրել է բազմաթիվ հուշարձաններ:

   Հեղինակ է երեսունից ավելի գիտական աշխատությունների և հոդվածների՝ նվիրված ճարտարապետական պատմության, տեսության, հուշարձանների պահպանման և վերականգնման հարցերին:

   Մասնակցել է մոտ երկու տասնյակ միջազգային և հանրապետական գիտաժողովների:

Գիտամանակավարժական գործունեությունը

1992 թ. մինչև օրս համատեղության կարգով աշխատում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի՝ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում՝ 1992 թ. ասիստենտ, 1994 թ. ավագ դասախոս և դիպլոմային արվեստանոցի ղեկավար, 2003 թ. դոցենտ: Իր կողմից ղեկավարած դիպլոմնիկները կատարած դիպլոմային նաշագծերի համար արժանացել են բազմաթիվ միջազգային և հանրապետական դիպլոմների և մրցանակաների:

Հասարակական գործունեությունը/ գիտական, ստեղծագործական և այլ միությունների անդամություն

1984 թվականից Ճարտարապետների միության անդամ

1992-2003 թթ. Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրության գիտական խորհրդի անդամ:

2003 թվականից պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ:

2003 թվականից ՀՀ Մշակույթի Նախարարության՝ հուշարձանների վերականգնման գիտամեթոդական խորհրդի անդամ:

2004 թվականից «Հուշարձան» հրատարակչության խմբագրական խորհրդի անդամ:

2009 թվականից Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար:

2010 թվականից ՀՀ մշակույթի նախարարության Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անդամ:

Մրցանակներ և պարգևներ

1980 թ.՝ Հայաստանի 1975-1980 թթ. լավագույն նախագծի ստուգատեսի առաջին մրցանակ և դիպլոմ «Էջմիածին քաղաք պատմամշակութային հիմնավորման նախագծի» համար:

1983 թ.՝ 1982 թ. ԽՍՀՄ-ում տարվա լավագույն նախագծի միութենական ստուգատեսի առաջին մրցանակ, մեդալ և դիպլոմ «Հառիճ գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագծի» համար:

2004 թ.՝ ՀՀ «Տարվա նախագիծ և կառույց» ամենամյա մրցույթի դափնեկիր՝ «Պատմաճարտարապետական հուշարձանի լավագույն հետազոտման, վերականգնման նախագծի և իրականացման համար»:

2012 թ.՝ ՀՀ Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալ

2014 թ.՝ Մովսես Խորենացու մեդալ

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ 010 55 37 16

էլ. փոստ՝ hovsanamyan@gmail.com