Տիգրան Հակոբի Սիմոնյան

Տնօրեն

Պաշտոնը ստանձնել է՝

02 հուլիսի, 2014 թ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

18 օգոստոսի, 1979 թ. ՀՀ  ք.  Վանաձոր

Կրթություն

1996-2001 թթ.՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի տեսության և պատմության ֆակուլտետ:

2001-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ:

2004 թ.՝ Արվեստաբանական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն

1997-2001 թթ.՝ «Մշակութային ժառանգություն» ՀԿ, գիտաշխատող

2001-2004 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների պահպանության վարչություն», կերպարվեստի փորձագետ

2004-2006 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, ավագ գիտաշխատող

2006-2014 թթ.՝ Ղ-Տելեկոմ ՓԲԸ «Վիվասել-ՄՏՍ», կոմերցիոն վարչության սպասարկման կենտրոնների համակարգող

2014 թ. մինչև օրս՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, տնօրեն

Գիտական գործունեությունը

1994-2003 թթ. մասնակցել է Արցախի և ազատագրված տարածքների հուշարձաններն ուսումնասիրող և վավերագրող արշավախմբի աշխատանքներին, ինչպես նաև Դադիվանքի, Վանքասարի, Ծիծեռնավանքի, Հանդաբերդի, Ներքին Նավերի, Կարմիր բլուրի, Աղձքի արքայական դամբարանների, Շենգավիթ հնավայրի, Ներքին Սասնաշեն բնակատեղիի, Լօռէ բերդաքաղաքի, Լճաշենի ամրոցի պեղումներին:

2014, 2016, 2017 թթ.՝ «Աղձքի արքայական դամբարաններ» ծրագրի ղեկավար:

2015-2016 թթ.՝ «Կարմիր բլուր ուրարտական հնավայրի պեղումներ» ծրագրի ղեկավար:

2016 թ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ուրարտական ամրոցի պեղումների ծրագրի ղեկավար:

Մասնակցել է միջազգային գիտաժողովների և սեմինարների, Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Կոնտակտային տվյալներ

Հեռ.՝ +37410 526618

էլ. փոստ՝ armheritage@gmail.com