Հնագիտական հաշվետվություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող Հնագիտական միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հնագիտական պեղումների հաշվետվություններն այսուհետ ի պահ են տրվելու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին։
Ներկայում Կազմակերպությունում են պահվում 1999-2020 թթ. ընթացքում իրականացված 424 պեղումների հաշվետվություններ (ցանկը կցվում է), որոնցից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն։