Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Նորություններ
- Մասնագիտական փորձի փոխանակում՝ մշակութային ժառանգության ոլորտում
Նոյեմբերի 11-ին ամփոփվեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական եռօրյա դասընթացը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձին և ոլորտում կիրառվող մասնագիտական մոտեցումներին։Ֆրանսիայի մշակույթի նախարարության… Read more: Մասնագիտական փորձի փոխանակում՝ մշակութային ժառանգության ոլորտում - Ֆրանսիական փորձը՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում. եռօրյա գիտագործնական դասընթաց
Նոյեմբերի 9-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկեց «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ։Դասընթացի առաջին օրը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Ազգային… Read more: Ֆրանսիական փորձը՝ պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում. եռօրյա գիտագործնական դասընթաց - Գիտագործնական դասընթաց՝ «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նոյեմբերի 9-11-ը կազմակերպում են «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով գիտագործնական դասընթաց։Դասընթացը կվարեն Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի մասնագետներ Թիերի Բալերոն, Մոդ… Read more: Գիտագործնական դասընթաց՝ «Մշակութային ժառանգության պահպանության գործընթացը Ֆրանսիայում» խորագրով - Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը՝ գիտական ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 23-ին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի… Read more: Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը՝ գիտական ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում - Հանրապետական գիտաժողով՝ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով
Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով։ Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝… Read more: Հանրապետական գիտաժողով՝ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով




«Հուշարձանը պահպանել ներկայում՝ ապահովելով նրա ապագան»
Հայտնաբերել
Փրկարարական, գիտական և վերականգնման նպատակով իրականացվող պեղումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տարեկան հայտնաբերվում են տասնյակ կառույցներ։ Վերջինները հայտնաբերվում են նաև մասնագիտական շրջայցերի և քաղաքացիների ահազանգների շնորհիվ։
Ուսումնասիրել
Հայտնի և նորահայտ կառույցները՝ ճարտարապետական, հնագիտական, պատմական, գեղարվեստական և այլն, հուշարձանի կարգավիճակ ստանալուց առաջ գիտարշավների ձևով մանրամասն ուսումնասիրվում են գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից։
Հաշվառել
Ուսումնասիրություններից և համապատասխան չափանիշների հետ համեմատելուց հետո հուշարձանի կարգավիճակ ստացած կառույցները հաշվառվում են և առնվում պետական պահպանության ներքո։
Վերականգնել
Պատմամշակութային անշարժ հուշարձանների, ինչպես նաև հնագիտական գտածոների վերականգնումը գիտահետազոտական կենտրոնի առաջնահերթություններից են հիմնադրման օրվանից։
Պահպանել
Հուշարձանների պահպանության հարցում գիտահետազոտական կենտրոնի մոտեցումը հետևյալն է՝ «Հուշարձանը պահպանել ներկայում՝ ապահովելով նրա ապագան»
Հանրահռչակել
Տարբեր միջոցներով պատմամշակութային ժառանգության հանրահռչակումը գիտահետազոտական կենտրոնի գերակա ուղղություններից է։ Համոզված ենք, որ հուշարձանը ճանաչող և այն սիրող քաղաքացին է հուշարձանի պահպանության լավագույն գրավականը։
Հանրահռչակել
Տարբեր միջոցներով պատմամշակութային ժառանգության հանրահռչակումը գիտահետազոտական կենտրոնի գերակա ուղղություններից է։ Համոզված ենք, որ հուշարձանը ճանաչող և այն սիրող քաղաքացին է հուշարձանի պահպանության լավագույն գրավականը։

Մեր մոտեցումը ժառանգությանը
Ճանաչո՞ւմ ենք մեր հուշարձանները դպրոցական օլիմպիադա Լոռիում
«Հողի գաղտնիքը Կարմիր բլուր» բացառիկ գտածոների ցուցադրություն
Մասնագետները շարունակում են հուշարձանների հաշվառումն ու վկայագրումը
Մեկնարկել է մի քանի հուշարձանի վերականգնման նախագծային փուլը






