Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Մեր մասին

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրումը և հանրահռչակումը, Հայաստանի Հանրապետության պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառումը՝ պետական ցուցակների, վկայագրերի, պահպանական գոտիների, վերականգնման և բարեկարգման նախագծերի ու վավերագրերի կազմումը, «Հայկական պատմամշակութային հուշարձանների դիվան»-ի և «Հուշարձան» գիտական հանդեսի պատրաստումը և հրատարակումը, հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանի կազմումը և թվայնացումը, օրենքով սահմանված կարգով պատմամշակութային վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումների կատարումը, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նախագծերի պատրաստումը։
Վերոնշյալ գործառույթներն իրականացնելու նպատակով գիտահետազոտական կենտրոնում գործում են համապատասխան բաժիններ, որոնցում աշխատում են փորձառու մասնագետներ։ Կենտրոնն այսօր ջանքեր է գործադրում այս աշխատանքներում երիտասարդ մասնագետների ներգրավելու ուղղությամբ։