Հնագիտական հաշվետվություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից Հնագիտական միչգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ-ում իրականացվող հնագիտական պեղումների հաշվետվություններն այսուհետ ի պահ են տրվելու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին։ Ներկայում Կազմակերպությունում են պահվում հնագիտական հետևյալ հաշվետվությունները, որոնցից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Կազմակերպությանը։