Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հայկական ժառանգությունը արտերկրում
Գիտահետազոտական կենտրոնն իրականացնում է օտարերկրյա հանրապետություններում հայկական մշակութային ժառանգության ցուցակագրում և ուսումնասիրություն։ Այդ նպատակով կենտրոնում գործում է «Հայկական պատմամշակութային ժառանգությունը սփյուռքում» ծրագիրը, որն իրականացնում են գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները և հրավիրյալ մասնագետներ։
Ծրագրի շրջանակներում ներկայում ուսումնասիրվում է Ռուսաստանի Դաշնության, Ղրիմի, Կենտրոնական Ասիայի, Իսրայելի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Սերբիայի, Ուկրաինայի հայակական ժառանգությունը լայն իմաստով։ Մասնավորապես, կենտրոնի աշխատակիցները համացանցից, մասնագիտական գրականությունից, արխիվային նյութերից դուրս են բերում և քարտագրում այս երկրներում փաստագրված հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ երբեմն էլ ակնհայտ հայկական ծագում ունեցող այլ դրսևորումներ (փողոցներ, գործարաններ, խանութներ և այլն)։