Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2024 թ. ապրիլի 18-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված աշխատաժողով։
Կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն իր բացման խոսքում նախ շնորհավորեց աշխատակիցներին՝ օրվա կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց Կենտրոնի 2022-2024 թթ. կատարած և կատարվելիք լայնածավալ աշխատանքները, որոնց մասին ավելի մանրամասն խոսվեց աշխատակիցների զեկույցներում.
- Խաչիկ Հարությունյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների կառավարումը Հայաստանում»,
- Աստղիկ Մելքոնյան, Լիանա Ժամագործյան «Խեցեղեն առարկաների վերականգնման հնագույն և ավանդական մեթոդները և դրանց գործածության տարբերակները ՀՀ հնագիտական հուշարձաններից հայտնաբերված գտածոների օրինակով»,
- Արմինե Հայրապետյան, Վարսիկ Սիմոնյան, «Արցախի պատմամշակութային ժառանգությունը. Արցախի և Ադրբեջանի հուշարձանների պետական ցուցակները»,
- Հովհաննես Սանամյան «2022-2023 թթ. կազմված հուշարձանների վերականգնման նախագծերը»,
- Աշխեն Ջուլֆալակյան, Գևորգ Գյուլամիրյան «Նորքը՝ Հին Երևանի թաղամասերից մեկը»։
Աշխատաժողովի նպատակն էր միմյանց ներկայացնել կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներին ուղղված քայլերը, ինչպես նաև ևս մեկ անգամ արժևորել պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև համայնքների կարևոր մասնակցությունը: