Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Գիտագործնական դասընթաց` «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով

Ս.թ. փետրվարի 22-23-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով գիտագործնական դասընթացի երկրորդ փուլը։
Դասընթացին մասնակցեցին վերականգնող-մասնագետներ Հայաստանի գիտամշակութային տարբեր հաստատություններից՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանից, Ավ. Իսահակյանի և Խ. Աբովյանի տուն-թանգարաններից:
Կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում անցկացվող երկօրյա գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան խեցեղեն առարկաների վերականգնման և ամրակայման մեջ կիրառվող նոր մեթոդներին և նյութերին։
Դասընթացը վարում էին խեցեղենի և ապակու վերականգնող-կոնսերվատոր, հնագիտական առարկաների կանխարգելիչ պահպանման մասնագետ Պատրիսիա Լեկլերը և Ժառանգության ազգային ինստիտուտի վերականգնողների բաժնի ուսումնական մասով տնօրենի տեղակալ Նատալի Պալմադ լը Դանտեքը: