Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
2022 թ․ ապրիլի 18-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանագարանում կազմակերպվեց իր բնույթով եզակի դպրոցական օլիմպիադա, որին մասնակցեց Լոռու մարզի 37 դպրոցի 200 աշակերտ։ Դպրոցական օլիպիադան կրում էր «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագիրը, ըստ այսմ՝ հարցաշարը կազմելիս ընտրվել էին մարզի հուշարձաններին, ինչպես նաև որոշ օրենսդրական և հայ եկեղեցու ծիսական արարողակարգին առնչվող հարցեր։
Դպրոցական օլիմպիադան գերազանցեց կազմակերպիչների ակնկալիքները, և որոշվեց այն ամենամյա դարձնել։ Դպրոցական օլիմպիադա է նախատեսվում նաև 2023 թ․։