Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդ, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։
Հուշարձանի շինարարությունը տևել է 2 տարի՝ 1965-1967 թթ., և հանդիսավոր կերպով բացվել 1967 թ. նոյեմբերի 29-ին։
Երեք կոթողից բաղկացած հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք։ Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը։ Կենտրոնում գտնվում է 30 մ տրամագծով հավերժության տաճարը՝ դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե մույթերով։ Այցելուներին դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք կարծես պարտադրում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև։ Քիչ հեռու վեր է խոյանում 40 մ բարձրությամբ «Վերածնվող Հայաստան» հուշասյունը՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածննդի գաղափարը։