Հայ-ֆրանսիական համագործակցություն


«Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում»
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել են «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով գիտակրթական ծրագիրը, որի հայաստանյան կողմը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ն է։
Ծրագիրն իրականացվում է 2022 թ․ հուլիսից սկսած և տևելու է մինչև 2024 թ․։ Նախատեսված են մեկ տասնյակից ավելի գիտագործնական վերապատրաստման դասընթացներ Հայաստանում ժառանգության վերականգնման ոլորտի մասնագետների համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հնագիտական գտածոների վերականգնմանը։ Առանձին դասընթացներ են իրականացվում նաև մշակութային արժեքների տարհանման ուղղությամբ։
Դասընթացը մեկնարկից ի վեր ունեցել է արդեն իսկ 300-ից ավելի մասնակից հայաստանյան թանգարաններից և գիտահետազոտական տարբեր կազմակերպություններից։