Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Գտնվում է Արագածոտնի մարզի Արա գյուղում, գյուղամիջյան ճանապարհի ձախ կողմում։
Կամարակապ խորշով լուծված ուղղանկյուն ծավալ է, խորշի երկու կողմում՝ կիսագլանաձև զույգ սյուներով: Կամարի վրա փորագրված է.
«1941-45 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԻՑ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»:
Կամարակապ խորշի մեջ ամրացված հուշատախտակին փորագրված է.
«ՀԻՇԵՆՔ անուն առ անուն ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ (1941-1945թ.) ԶՈՀՎԱԾ ԱՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ», այնուհետև անուն առ անուն հիշատակված են զոհված արայեցիները։
Վարդագույն, սրբատաշ տուֆից է։ Չափերն են՝ 240x75x290 սմ։
Հուշարձանի դիմաց բազալտե ցայտաղբյուրն է։
Վերանորոգվել է 2022-2023 թթ.: