Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հուշարձանների համահավաք
Հուշարձանների համահավաքի բաժանմունքն ունի շուրջ 30 տարվա պատմություն, որից երկու տասնամյակը՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմում։ 2003 թ. հուլիսի 23-ին ավելի վաղ կազմավորված «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկը վերակազմավորվել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի: Այսինքն՝ գիտահետազոտական մեր կենտրոնը հանդիսանում է «Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրություն» պետական հիմնարկի իրավահաջորդը:
Մինչ 2021 թ. կոչվել է «Հայկական հուշարձանների համահավաքի» բաժին, այնուհետև բաժանմունք, որը 2003 թ. առ այսօր ղեկավարում է ճարտարապետության թեկնածու Կորյուն Ղաֆադարյանը: Բաժանմունքը կազմակերպում է արշավախմբեր, իրականացնում ՀՀ պատմամշակութային անշարժ հուշարձանների դաշտային հետազոտություններ, դրանց վավերագրում, հոդվածների պատրաստում, լրամշակում, չափագրությունների պատրաստում, «Դիվան Հայաստանի հուշարձանների» շարքի պատրաստում և հրատարակում:
2022 թվականից մեկնարկել են նշյալ շարքի Արմավիրի մարզն ընդգրկող պրակի հրատարակության նախապատրաստական աշխատանքները։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականին։